Ներքին 4 տարի առաջ - 23:43 13-03-2022

Ոտքի ապարանջանն ավելորդ է առաջին տիկնոջ համար. ոճաբան

Կարեն Դեմրճյանի անվան մանզահամերգային համալիրում ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողության ժամանակ այսօր ներկա էր նաև առաջին տիկին ներկայացող, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը, ով աչքի ընկավ ոչ այնքան ոճային համադրությամբ։

Աննա Հակոբյանը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ խոշոր պլանում է, այս անգամ որոշել էր ոտքի ապարանջան կրել, որը շատ հաճախ կրում են դեռահաս աղջիկները։ Աննա Հակոբյանը կրում էր սև կիսաշրջազգեստ և հայտնի «նավակ» կոչվող սև բարձրակրունկներ, որի ընտրությունն ենթադրաբար կանգ էր առել իտալական հայտնի LIU.JO բրենդի ապրանքանիշի վրա, որի արժեքը նշվում է մոտ 200 դոլար։

Oragir.news-ը կապ հաստատեց Ֆրանսաբնակ հայ ոճաբան Արևիկ Ալավերդյանի հետ՝ հասկանալու, թե ինչպիսին է առաջին տիկնոջ ոճային համադրությունը՝ պատասխանեց. «Իմ կարծիքով ամբողջ լուքն անճաշակ է, ոտքի ապարանջանն ավելորդ է առաջին տիկնոջ համար, զգեստը ևս չի սազում, չգիտեմ էլ անգամ, ինչ բրենդ է, անգամ կասկածում եմ, որ կարող է Շանել կամ այլ թանկարժեք բրենդի լինել»։

Ոճաբաններ Մադոննա Հարությունյանը և Արամ Նիկոլյանը չցանկացան մեկնաբանել Աննա Հակոբյանի ոճային համադրությունը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա