Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:07 13-03-2022

«Վեհամոր» Ավետարանի երդո՞ւմն է բարձր, թե՞ Փաշինյանին տվածը

Վահագն Խաչատուրյանը երդվեց Ավետարանի վրա՝ առաջնորդվել համապետական եւ համազգային շահերով: Նա այլեւս ՀՀ նախագահ է: Բայց իր պարագայում ո՞րն է ավելի ծանրակշիռ՝ «Վեհամոր» հնագույն ավետարանի վրա երդո՞ւմը,թե «նոր Հայաստանի» վարչապետ ու կուսակցապետ Նիկոլ Փաշինյանին տված երդումը,որի քաղաքական թիմի անդամ է համարվում նախկին ՀԱԿ-ական, նախկին Խաչատրյանը,որի ազգանունն այժմ «քնարականացել» է ու տառով:

Նա 7 տարի կնախագահի ու կդակի Փաշինյանի քմահաճույքները, ինչ առաքելությամբ էլ ստանձնել է պաշտոնը, կտարփողի խաղաղության դարաշրջանի նրբերանգները:

Նա Նիկոլ Փաշինյանի պատկերացրած նախագահն է,որովհետեւ ասում է՝ Նիկոլ Փաշինյանը Արցախը չի հանձնել, եւ նրան չպետք է այդ ձեւակերպումներով հարցեր տալ: Խաբատուրյանը հայտարարում է,որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած թղթի դիմաց խաղաղություն ենք ստացել,իսկ Խրամորթի ու մնացած գյուղերի վրա կրակոցներն ու ոտնձգութձունները համարում է մասնակի դեպքեր:

Նա երբեք էլ չի նկատել մարդկային տառապանքները,արյունը,ավերը, մնացել է այնպիսին,ինչպիսին կար իր քաղաքական կարիերայի սկզբին՝ սպանվեց Համբարձում Գալստյանը,ինքը քաղաքապետ դարձավ, հեռացավ Արմեն Սարգսյանը, ինքը նախագահ է դառնում: Եվ եթե վաղը իշխանություն փոխվի,նա պատրաստ է երրորդ անգամ քաղաքական թիմ փոխել, միայն թե հարմարավետության գոտու մեջ մնա:

Վահագն Խաչատուրյանը տնտեսագետ է, գիտի գրագետ հաշվարկել իր, Խաչատուր Սուքիասյանի ու ՔՊ-ի շահույթները, իսկ բարոյականությունը նրա համար հեշտ արժեզրկվող արժույթ է, ինքը մեծ թվեր է սիրում:

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց