Ներքին 4 տարի առաջ - 10:52 13-03-2022

Երախտապարտ ենք Արցախյան պատերազմի հումանիտար հետևանքները ուշադրության ներքո պահելու համար. վարչապետը՝ Հռոմի Պապին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է.

«Ձերդ Սրբություն,

Հայ ժողովրդի և անձամբ իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի կապակցությամբ։

Խորապես շնորհակալ ենք աշխարհում խաղաղությանը և արդարությանը միտված՝ Ձերդ Սրբության աղոթքների, ուղերձների և մեր միջպետական կապերի շարունակական ամրապնդման հարցում աջակցության համար։ Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որոնք խարսխված են դարերի խորքից եկող քրիստոնեական արժեհամակարգի, ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության վրա:

Մեծապես երախտապարտ ենք, որ Ձերդ Սրբության ուշադրության ներքո եք պահում նաև Արցախյան պատերազմի հումանիտար հետևանքները, որոնք պահանջում են շուտափույթ լուծում՝ տարածաշրջանային խաղաղ համագոյակցության ամուր հիմքեր ստեղծելու համար:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն և հաջողություն` Տիեզերական եկեղեցու նվիրական առաքելությունը երկար տարիներ առաջնորդելու համար։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի