Ներքին 4 տարի առաջ - 22:31 12-03-2022

Մեր հինգկետանոցը՝ խաղաղության դարաշրջանի փաթեթավորումից դուրս․ Հայկ Դեմոյան

Պատմաբան, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրառում է կատարել․

«Մեր հինգկետանոցը՝ խաղաղության դարաշրջանի փաթեթավորումից դուրս․․․

1. Ադրբեջանը ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ նախկին ԼՂԻՄ սահմաններում

2. Ադրբեջանը հայտարարում է Արցախի ու ՀՀ սահմաններից 30 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման մասին՝ ստանալով Ադրբեջանի արևմտյան հատվածներ փախստականների անվտանգ վերադարձի երաշխիքներ։

3. Երաշխավորում է այլ երկրներից ու ՀՀ Սյունիքի մարզից դեպի Երևան բեռնափոխադրումների ու ուղևորափոխադրումների անվտանգությունը՝ համանման երաշխիքներ ստանալով բուն Ադրբեջանի և Նախիջևանի ԻՀ միջև բեռնափոխադրումների ու ուղևորափոխադրումների վերականգման դեպքում։

4. Ազատում է 1990 թ․ հունվարի 1-ի դրությամբ Բաքվում և ադրբեջանական մյուս քաղաքներում հայերի սեփականություն հանդիսացած բնակարաններն ու տները, կամ տալիս է փոխհատուցում։

5. ՀՀ-ն երաշխավորում է, որ ձեռնպահ կմնա Ադրբեջանում իշխանափոխությանն ուղղված քայլերից և չի մասնակցի բուն Ադրբեջանի մասնատմանն ուղղված որևէ գործողության»։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով