Ներքին 4 տարի առաջ - 12:48 12-03-2022

Դավթաշենում հայտնաբերվել են «Կրիստալ» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ․ կան բերման ենթարկվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորները, հերթական անգամ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հերթական բացահայտումն են կատարել։

Քրեական հետախուզության խմբի ծառայողի ստացված օպերատիվ տվյալներով՝ Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի մոտից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով մարտի 10-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են բերման ենթարկել 2 քաղաքացու։

Պարզվել է՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Վլադիմիր Ի-ն և 19-ամյա Հարություն Հ-ն։ Անձնական խուզարկությամբ Վլադիմիր Ի-ի մոտ հայտնաբերվել է 0.24 գրամ կշռով «Կրիստալ» տեսակի թմրամիջոց։

Նույն օրը 0.56 գրամ կշռով «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել նաև Հրազդան կիրճից, որտեղից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով քրեական հետախույզները ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ռուդոլֆ Զ-ին։ Իսկ ժամեր անց ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Երևանի բնակիչ՝ 25-ամյա Ռադիոն Մ-ն, ում մոտ հայտնաբերվել է 12 հատ պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված փաթեթներ՝ ընդհանուր 34.94 գրամ քաշով։ Արդեն ոստիկանությունում Ռադիոն Մ-ն հայտնել է, որ հայտնաբերվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է և այն պատկանում է իրեն։

Բոլոր փաստերով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաքիմիական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ։

Բերման ենթարկվածները բաց են թողնվել

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով