Միտք 4 տարի առաջ - 10:02 12-03-2022

Ադրբեջանի խաղաղությունն Արցախն ու Սյունիքն իր կազմում տեսնելն է

Հայաստանը պատրաստվում է առաջիկայում դիմել միջնորդներին՝ մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Այդպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակը: Նպատակն Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելն է, ինչի պատրաստակամության մասին բազմիցս հայտարարել է Հայաստանը: Ադրբեջանը նույնպես հայտարարել է նման պայմանագրի մասին:

Իսկ մենք գիտենք, թե ինչպես է Ադրբեջանը պատկերացնում խաղաղության պայմանագիրը, կամ ինչ պայմաններ է պնդում: Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելն է և «Զանգեզուրի միջանցք» ստանալը, առհայարակ Սյունիքը՝ «Արևմյան Զանգեզուրը» ստանալն է: Սա փոքրիկ պահանջն է, իսկ մեծի մասին լավ կլինի չխոսենք: Դիմող, առաջարկող, խնդրող կողմը մենք ենք, իսկ Ադրբեջանը թելադրող, պահանջող, հրամայող կողմ է: Մենք պատերազմում պարտված ու ներքևում ենք, և այդ դիրքից ենք նայում, ձեռք մեկնում: Ադրբեջանը հաղթած ու վերևում է և այդ բարձրից է մեզ նշմարում: Պարտվողը ստիպված է զիջել, հատկապես, որ ինքն է դիմում, ինչը նշանակում է՝ այլ տարբերակ չունի: Իսկ հաղթողն իր պարտքն է համարում կորզել, որովհետև կրկին հաղթելու տարբերակ ունի ըստ իր հաշվարկների:

Ադրբեջանն իր պայմաններն է դնելու խաղաղության պայմանագիր ստորագրելուց առաջ և չի ընկրկելու: Նա խաղաղության իր պատկերացումներն ունի: Մենք պահանջի պես հնչող այդ պայմաններին համաձայնելու դեպքում միայն արտոնություն կունենանք ստորագրելու և թղթին տեսնելու Ադրբեջանի ստորագրությունը: Եվ մենք ունենալու ենք Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը: Այդ գիտակցելով՝ մեր իշխանությունները պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախով հանդերձ, և տրամադրել «Զանգեզուրի միջանցք» կոչվածը: Մենք գիտենք, որ սա է Ադրբեջանի պահանջած խաղաղության ամենափոքրիկ գինը, և գնում ենք դրան:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան