Ներքին Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 21:18 11-03-2022

Նորածին Մանվելի ծնունդը վերաիմաստավորեց մեր կյանքը. զոհված զինվորի մայր

Փետրվարի 22-ին ծնված Մանվելը վերաիմաստավորել է Մանասյանների ընտանիքի կյանքը։ 44-օրյա պատերազմի ժամանակ ընտանիքի անդրանիկ որդու՝ 19-ամյա Սամվելին կորցնելուց հետո Մանվելի ծնունդին երկար են սպասել։

Սոնան՝ ընտանիքի մայրը, մեծ որդու մասին պատմելիս ասում է, որ Մատաղիսում է ծառայել, 1 տարի 8 ամսվա զինծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է, ու որդին զոհվել է ԱԹՍ-ի հարվածից Մատաղիսում։

«Սամվելս, վստահ եմ, կուրախանար Մանվելի ծնունդով, մենք չդրեցինք մեծ որդուս անունը, մի քիչ մտավախություն ունեինք, որ նույն ճակատագրին չարժանանար, նրանք երկու առանձին անհատականություններ են»։

Մանասյանների համար կարևոր չի եղել նորածին երեխայի սեռը, ունեցել են ծանոթներ, որ կորցրել են իրենց որդիներին, բայց էլի երեխա են ունեցել, ու դա եղել է ոգեշնչման աղբյուր։

Ընտանիքի հայրը մեզ հետ զրույցում պատմեց անդրանիկ որդու սխրագործությունների և հայրենասիրության, նրա մարդկային որակների մասին.
«Որոշեցինք նորից զավակ ունենալ, մեր հերոսի ներկայության փոխարեն մի քիչ ուրախանանք, ծանր վշտի մեջ ենք, բայց մեր փոքրիկի ծնունդը ոչ թե մոռացության մատնեց, այլ վերաիմաստավորեց մեր կյանքը։ Իսկ Սամվելը հերոս է մեզ ու բոլորի համար, չորս մեդալ ունի»։

Քնարիկ Պետրոսյան


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով