Միտք 4 տարի առաջ - 19:23 11-03-2022

Ոնց քովիդին հարմարվեցինք, էնպես էլ Նիկոլին ենք հարմարվում

Հիշո՞ւմ եք՝ կորոնավիրուսը որ նոր էր մտել մեր կյանք, մասնագետները մեզ «գոտեպնդում էին», թե պետք է հարմարվենք ապրել այս վիրուսի հետ։ Այսպիսի հոռետեսական, բայց շատ իրական կանխատեսում անողներից մեկն էլ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր։ Նա էր ասում՝ վիրուսը դեռ երկար կուղեկցի մեզ, մենք պետք է սովորենք ապրել դրա հետ։ Ու սովորեցինք։ Մարդիկ հարմարվեցին քովիդին, քովիդի «ծնած» մահերին, կորուստներին, տանը փակված մնալուն, սահմանափակումներին։ Սկզբում բողոքում էին, հետո հասկացան, որ բողոքելու փոխարեն ավելի լավ է՝ սահմանափակումները շրջանցելու կամ դրանց դեմ պայքարելու, եթե դա էլ չի ստացվում, ապա հարմարվելու ձևեր գտնեն։ Եվ գտան։ Դե, մարդը հարմարվող էակ է՝ պատերազմին էլ է հարմարվում, համաճարակին էլ, վատ ղեկավարներին էլ։

Նույնը իշխանություններին հարմարվելուն է վերաբերում։ Սկզբում ասում էին՝ Նիկոլը որ նորից ընտրվի, ես էս երկրում չեմ կարող մնալ, կթողնեմ կգնամ։ Ասում էին՝ արժանապատվությունիցս վեր է Նիկոլի ղեկավարած երկրում մնալը։ Որոշները, իհարկե, թողեցին հեռացան ու, ավելի շատ, ոչ թե արժանապատվության, այլ օրվա հացի խնդրից ելնելով։ Իսկ մյուս «արժանապատիվները» խելոք, գլուխները կախ մնացին ու սկսեցին հարմարվել Նիկոլին էլ, նրա «գժություններին» էլ, սոցիալական վատ պայմաններին էլ, ճնշումներին էլ։ Ու հիմա ոչ ոք այլևս չի հիշում ո՛չ քովիդի ու քովիդից փախչելու մասին, ո՛չ Նիկոլի։

Այսպես՝ կամաց-կամաց, աստիճանաբար հարմարվում ենք ամեն ինչին՝ հարազատի կորստին, սոցիալական խնդիրներին, քաղաքական ճնշումներին, արժանապատվության դեֆիցիտին, Նիկոլին ու քովիդին։ Դրա համար էլ ոչ ոք փողոց դուրս չի գալիս՝ պահանջելու ոչ միայն իշխանության, այլև այս իշխանության ընդունած կործանարար օրենքների փոփոխություն։ Հարմարվել են ու ապրում են՝ թող մի քիչ էլ թանկ լինի, թող մի քիչ էլ շատ ճնշեն, թող երկրիդ ղեկավարը Նիկոլը լինի, հոգ չէ՝ կդիմանան, մի քիչ քիչ կծախսեն, մի քիչ քիչ կխոսեն, մի քիչ էլ չտեսնելու կտան... Նիկոլին։

Իսկ Նիկոլը դեռ երկար է մեզ ուղեկցելու, քովիդից էլ երկար։ Պիտի հարմարվենք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով