Ներքին 4 տարի առաջ - 17:35 11-03-2022

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 11-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից, Պաշտպանը ողջույնի խոսքում բարձր է գնահատել դիվանագիտական առաքելության և Պաշտպանի գրասենյակի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը: Նա մասնավորապես ընդգծել է Անդրեա Վիկտորինի անձնական ջանքերն՝ ուղղված Պաշտպանի ինստիտուտի հզորացմանը, և իր պատրաստակամությունն է հայտնել խորացնելու համագործակցությունը՝ հասնելու համար այն մարդկանց կյանքի բարելավման իրական արդյունքների արձանագրմանը, ովքեր հավատում, վստահում և սպասում են մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի աջակցությանը:

Անդրեա Վիկտորինն իր հերթին շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման կապակցությամբ, նշելով, որ բարձր է գնահատում նրա գործունեությունը նախկին պաշտոններում:

Դեսպանը, միաժամանակ կարևորելով Պաշտպանի հաստատության անկախությունն, ընդգծել է, որ բազմաթիվ խնդիրների թիրախավորման և լուծման հարցում գործել են ՄԻՊ գրասենյակի հետ կառուցողական համագործակցությամբ:

Համագործակցության կարևոր ուղղությունների շրջանակում Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է կառույցի ինստիտուցիոնալ շարունակական զարգացման հեռանկարը, ներառյալ՝ Պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ընդլայնման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում իրական, շոշափելի արդյունքների արձանագրման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պատերազմների բերած արհավիրքներին և այդ համատեքստում ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր սկզբունքների պահպանման, խախտումների արձանագրման և միջազգային կազմակերպություններում հետևողական բարձրացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը դեսպանին մանրամասներ է ներկայացրել Արցախ կատարած իր այցի և արձանագրած խնդիրների վերաբերյալ, կիսվել մտահոգություններով:

Քննարկվել են նաև ատելության խոսքի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև՝ դատաիրավական բարեփոխումներին առնչվող մի շարք այլ հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը ջերմ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան