Արտաքին 4 տարի առաջ - 15:43 11-03-2022

ԱՀԿ-ն Ուկրաինային խորհուրդ է տվել ոչնչացնել լաբորատորիաներում եղած պաթոգենները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ուկրաինային խորհուրդ է տվել ոչնչացնել երկրի հանրային առողջության լաբորատորիաներում տեղադրված խիստ վտանգավոր պաթոգենները՝ կանխելու համար «ցանկացած պոտենցիալ արտահոսք»։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ԱՀԿ-ն նշել է, որ մի քանի տարի շարունակ համագործակցում են ուկրաինական լաբորատորիաների հետ՝ մշակելու համար անվտանգության միջոցներ, որոնք օգնում են կանխել «պաթոգենների պատահական կամ կանխամտածված արտահոսքը»։

«Այս աշխատանքի շրջանակներում ԱՀԿ-ն խստորեն խորհուրդ է տվել Ուկրաինայի առողջապահության նախարարությանը և պատասխանատու այլ մարմիններին ոչնչացնել հատկապես վտանգավոր պաթոգենները՝ հնարավոր արտահոսքերը կանխելու համար»,- հայտարարել է կազմակերպությունը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ երբ է տրվել խորհրդատվությունը, և թե ինչ տեսակի պաթոգենների կամ տոքսինների մասին է խոսքը։

Կենսանվտանգության հարցերով փորձագետները նշում են, որ ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա և նրա քաղաքների ռմբակոծումը մեծացրել է վտանգավոր միկրոօրգանիզմների արտահոսքի ռիսկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան