Արտաքին 4 տարի առաջ - 12:35 11-03-2022

Խորվաթիայի մայրաքաղաքում անհայտ առարկա է ընկել երկնքից, որից հետո պայթյուն է որոտացել

Զագրեբում երկնքից չբացահայտված առարկա է ընկել, որից հետո պայթյուն է որոտացել, հաղորդում է Večernji list-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Յարուն շրջանում, տեղում ձագարափոս է հայտնաբերվել, ոչ այնքան հեռու՝ երկու պարաշյուտ։ Տեղի բնակիչները ոստիկաններին հայտնել են, որ զգացել են պայթյունը:

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Քաղաքացիներին հայտնել են, որ անհանգստանալու պատճառ չկա և խնդրել են դեպքի վայրից կադրեր չտարածել սոցցանցերում։

Երկրի ՊՆ-ն դեռ չի արձագանքել միջադեպին։ Սակայն վարկած է շրջանառվում, որ երկնքից ընկած օբյեկտը Տու-141 ԱԹՍ է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ