Արտաքին 5 տարի առաջ - 19:31 27-07-2021

Հզոր պայթյուն է որոտացել Գերմանիայի արևմուտքում

Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի հարավում գտնվող Լևերկուզեն քաղաքի աղբահանության կենտրոնում երեքշաբթի առավոտյան տեղի ունեցած հզոր պայթյունի արդյունքում առնվազն երկու մարդ վիրավորվել է, իսկ հինգը անհայտ կորած են համարվում: Այս մասին ասված է Currenta GmbH & Co․OHG ընկերության երեքշաբթի օրվա հայտարարության մեջ։

«Վթարի արդյունքում մի քանի աշխատակից վիրավորվել է, նրանցից առնվազն երկուսը ծանր վիրավորվել են: Ներկայումս հինգ աշխատակից անհայտ կորած է», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղական ժամանակով ժամը 9: 30-ին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Վիսդորֆի տարածքում (Լևերկուզեն քաղաք) Չեմպարկ արդյունաբերական գոտում գտնվող քիմիական գործարանում: Սկզբում ականատեսները և մի շարք լրատվամիջոցներ նշում էին, որ խոսքը գնում է գերմանական Bayer քիմիական և դեղագործական ընկերության օբյեկտներից մեկի մասին: Սակայն հետագայում ընկերության ներկայացուցիչը հերքել է այս տեղեկությունը՝ հավաստիացնելով, որ ընկերության օբյեկտները չեն վնասվել: Ըստ նորացված տվյալների՝ ընկերությունը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գտնվում է Currenta GmbH & Co.OHG-ի կառավարման ներքո:

Ներկայումս միջադեպի պատճառը պարզված չէ, կատարվում է հետաքննություն: Լևերկուզենի ոստիկանությունը նախազգուշացրել է բնակիչներին դռներն ու պատուհանները փակ պահել, ինչպես նաև հորդորել է չլքել իրենց տները: FOCUS Online-ը ավելի վաղ հայտնել էր, որ փակվել է Լևերկուզենի շրջանում գտնվող դեպի Քյոլն ավտոճանապարհի մի մասը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան