Ներքին 4 տարի առաջ - 10:35 11-03-2022

«Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել տներից մեկի մետաղյա ճաղավանդակին

Մարտի 11-ին՝ ժամը 03:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագն Դավթյան փողոցի թիվ 29 շենքի բակում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2007 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Վահագն Դավթյան փողոցի տներից մեկի մետաղյա ճաղավանդակին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևոր Տ. Ս.-ին (ծնված 2009 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»