Արտաքին 4 տարի առաջ - 09:06 11-03-2022

Turkish Airlines-ը ռուսաստանցիների համար փոխել է տոմսեր գնելու կանոնները

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտարարել է, որ թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը ռուսաստանցիների համար փոխել է տոմսերի գնման կանոնները, հաղորդում է ATOR կայքը։

Նորամուծության համաձայն, ՌԴ քաղաքացիները կարող են ցանկացած երթուղու տոմս գնել, սակայն դրանք բոլորը պետք է սկսվեն կամ ավարտվեն ՌԴ-ում։

ATOR-ը նաև նշել է, որ Turkish Airlines-ի կողմից իրականացվող Թուրքիայից երրորդ երկիր, օրինակ՝ ԱՄՆ կամ Իսպանիա, չվերթի տոմս ռուսաստանցիները չեն կարողանա գնել:

Ասոցիացիան հավելել է, որ նման սահմանափակում մտցնելու պատճառը ռուսական Visa և Mastercard քարտերի արգելափակումն է, որը խնդիրներ է ստեղծել այս ավիափոխադրողի համար վճարումների հարցում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով