Ներքին 4 տարի առաջ - 15:04 10-03-2022

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են բեկորային վիրավորում ստացած Խրամորթի բնակչին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Խրամորթ գյուղում վիրավորում ստացած քաղաքացիական անձին:

Այս մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են ԱՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոն՝ ծանոթանալու այսօր՝ ժամը 10:35-ին, իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակչի առողջական վիճակին և ճշտելու դեպքի հանգամանքները:

Քաղաքացու առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար կայուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Քաղաքացին այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան