Ներքին 4 տարի առաջ - 16:25 09-03-2022

Սնոուբորդը կարող է նոր մշակույթ ձևավորել մարզասերների մոտ. Գագիկ Սարգսյան

Հայաստանի սնոուբորդի անդրանիկ առաջնությունը կարող է նոր մշակույթ ձևավորել օլիմպիական այս մարզաձևի համար:

Նման կարծիք հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

«Տարածվածության առումով, սիրողական մակարդակում սնոուբորդը շատ սիրված է Հայաստանում, բայց ունենք նաև պրոֆեսիոնալներ: Սնոուբորդն օլիմպիական մարզաձև է և համարվում է դահուկասպորտի ֆեդերացիայի մարզաձևերից մեկը: Առաջին առաջնությունից հետո հստակ պատկեր կունենանք մեր ունեցած ներուժի առումով»,-ասաց Սարգսյանը:

Վերջինս շեշտեց, որ ֆեդերացիան լուրջ փորձ ունի մարզաձևերի զարգացման առումով` հաշվի առնելով դահուկավազքը և լեռնադահուկը: Այս փորձի հաշվին ֆեդերացիան կկարողանա Հայաստանում առավել արագ զարգացնել սնոուբորդը:

«Սնոուբորդը կարող է նոր մշակույթ ձևավորել մարզասերների մոտ, քանի որ այն դասական սպորտային մարզաձևերից չէ: Փորձելու ենք փոքր տարիքից հիմք դնել մարզիկների մոտ »,-ասաց ֆեդերացիայի նախագահը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում