Ներքին 4 տարի առաջ - 13:53 09-03-2022

Փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է կառավարության բարեփոխումների գործընթացում կանանց ներգրավվածության բարձրացումը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի իննին մասնակցել է «Գենդերային հավասարությունն այսօր՝ հանուն վաղվա կայունության» զրույցին, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռալանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին, պետական և միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ։

Փոխվարչապետը ողջունել է միջոցառման մասնակիցներին, շնորհավորել է իգական սեռի ներկայացուցիչներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ և վստահեցրել, որ Կառավարությունը թիվ մեկ շահագրգիռն է պետության բարեփոխումների օրակարգում կանանց ներգրավվածությունը խթանելու համար։

Այդ համատեքստում, Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Կանանց հարցերով խորհրդի գործունեությունն ու 2019 թվականին ընդունված Գենդերային քաղաքականության իրականացման հնգամյա ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը։ Երկու նախաձեռնությունների նպատակն ուղղված է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովմանը:

Որպես ոլորտի գերակայություն՝ փոխվարչապետն առանձնացրել է կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնումը, ինչպես նաև կառավարման ոլորտում և որոշումների կայացման մակարդակում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցությունը։

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության հետ կապված խնդիրներին, դրական զարգացումներին և շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ Հայաստանում իրավիճակը բարեփոխելու հարցում մշտապես ցուցաբերվող աջակցության համար։

«Հայաստանի կառավարությունն ունի իրավիճակը բարեփոխելուն ուղղված ռազմավարություն, ունի միջոցառումների ծրագիր և, որ ամենակարևորն է՝ ունի քաղաքական կամք՝ փաստաթղթով ամրագրվածն իրականություն դարձնելու համար»,- շեշտել է փոխվարչապետն ու բոլորին մաղթել արդյունավետ քննարկում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»