Արտաքին 4 տարի առաջ - 11:12 09-03-2022

ՌԴ ԿԲ-ն սահմանափակել է ռուսաստանցիների հաշիվներից կանխիկ արժույթի տրամադրումը

Ռուսաստանի բանկը ժամանակավորապես սահմանափակել է ռուսաստանցիների արտարժութային հաշիվներից կանխիկի տրամադրումը։ Այս մասին ասվում է կարգավորողի կայքում։

Ռուսական բանկերի հաճախորդները կկարողանան իրենց հաշիվներից կամ ավանդներից հանել մինչև 10000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար։ Մնացած միջոցները տրամադրվելու են ռուբլով` օրվա շուկայական փոխարժեքով:

Այս ժամանակավոր կարգի գործելու ժամանակահատվածում արտարժույթը կտրամադրվի ԱՄՆ դոլարով՝ անկախ հաշվի արժույթից: Այլ արժույթների փոխարկումը ԱՄՆ դոլարի կկատարվի օրվա շուկայական փոխարժեքով:

ՌԴ Կենտրոնական բանկն ընդգծել է, որ ռուսաստանցիները կկարողանան շարունակել իրենց միջոցները պահել արտարժութային ավանդներում կամ հաշիվներում. պայմանները չեն փոխվի:

Սահմանափակումները կգործեն մարտի 9-ից սեպտեմբերի 9-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում