Ներքին 4 տարի առաջ - 23:14 08-03-2022

«Հույսի գիրք» ու կոնֆետ. «Կյանքի խոսք» եկեղեցու տոնական քարոզը Մարտի 8-ին

Այսօր կանանց միջազգային տոնն է՝ Մարտի 8-ը: Երևանի փողոցները սովորականից ավելի աշխույժ էին, ամեն քայլափոխի՝ ծաղիկներ, փուչիկներ, սիրահար զույգեր․․․

Այս աշխուժությանը զուգահեռ պակաս ակտիվություն չեն ցուցաբերել նաև աղանդավորական շարժման անդամները:

Մասնավորապես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդները շրջել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում, բուկլետ և երեխաների համար նախատեսված մանկական Աստվածաշունչ բաժանել:

Քաղաքացիներից մի կին, ում ևս մոտեցել շնորհավորել և տոնական տոպրակ են նվիրել, Oragir․news-ի հետ զրույցում ասաց, որ սկզբում չի հասկացել, թե ինչ է կատարվում, միայն տուն հասնելուց և նվերը տոպրակից հանելուց հետո է պարզել իր հետ տեղի ունեցածը.

«Երեխայիս հետ էի, մի կին մոտեցավ, ջերմ բարևեց, շնորհավորեց և մի փոքրիկ տոպրակ մեկնեց ինձ, ասաց՝ փոքրիկ նվեր... Տեսա, որ տոպրակի մեջ ինչ-որ թղթեր են, բայց շտապում էի ու այդ պահին չբացեցի: Հասա տուն՝ տեսնեմ ի՞նչ՝ «Կյանքի խոսք» եկեղեցու բուկլետ, մանկական Աստվածաշունչ և մեկ կոնֆետ. աղբամանն եմ նետել ամբողջը: Նույն այդ տոպրակից նաև հարևանուհուս էին տվել, բայց ինքը հենց տեղում էր տեսել ու վերադարձրել նվիրողին»,- ասաց կինը:

Մեր զրուցակիցը նաև լուսանկարներ է տրամադրել: Ուշագրավ է, որ երեխաների համար նախատեսված Աստվածաշնչի վերջին էջում նշված է՝ վաճառքի ենթակա չէ:

«Ստացվում է, որ տպել են կոնկրետ քարոզելու նպատակով»,- եզրափակեց Երևանի բնակիչը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան