Ներքին 4 տարի առաջ - 11:31 08-03-2022

Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում հերոսածին մայրերին, ովքեր զավակին են նվիրել Հայրենիքին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ․

«Սիրելի՛ կանայք, թանկագի՛ն մայրեր և քույրեր,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Գաղտնիք չէ, որ դարեր շարունակ հայ կինը համարվել է օջախը շենացնողն ու վառ պահողը: Այսօր էլ ձեր շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, ձեր անկոտրում կամքի շնորհիվ է, որ մենք ունենք այսպիսի հայրենանվեր սերունդ:

Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում հերոսածին մեր մայրերին, ովքեր ամենաթանկը՝ իրենց զավակին են նվիրել Հայրենիքին:

Ջերմորեն շնորհավորում եմ մեր զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են Հայոց բանակում: Թո՛ղ ձեր որդիների գարունները հարատև խաղաղ լինեն:

Սիրելի՛ կանայք,
Ձեր քնքշությունն ու բարությունն այս աշխարհն ավելի գեղեցիկ են դարձնում: Շնորհակալ ենք ձեր անվերապահ նվիրումի համար:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով