Արտաքին 4 տարի առաջ - 23:55 07-03-2022

Մակրոնը չի ակնկալում, որ առաջիկայում կգտնվի Ուկրաինայում իրավիճակի քաղաքական լուծումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայում իրավիճակի քաղաքական լուծում չի գտնվի, և ռազմական գործողությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Չեմ կարծում, որ առաջիկա օրերին և շաբաթներին իրական բանակցային լուծում կլինի։ Բայց ես դրա հույսն ունեմ: Եվ մենք ամեն ինչ անում ենք՝ դրան նպաստելու համար: Դա կախված է երկու կողմերից, բայց նաև կախված է տեղում տիրող իրավիճակից… Բայց ես իսկապես իրատես եմ և կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարում պատերազմն ավելի շուտ կշարունակվի»,- ասել է Մակրոնը։

Միաժամանակ նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումները «դժվար» է անվանել։

«Այսօր նա հրաժարվում է դադարեցնել կրակը։ Ռուսաստանն այսօր գտնվում է հետևյալ դիրքում՝ Ուկրաինայից պահանջել շատ կոշտ պայմաններ։ Սրանք բանակցություններ են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, բայց դրանք ընթանում են ագրեսիայի շատ անարդար պայմաններում, այն պայմաններում, երբ Ֆրանսիան չի միջամտի»,- պարզաբանել է Ֆրանսիայի նախագահը։

Միաժամանակ Մակրոնը հայտարարել է Ռուսաստանին և նրա ժողովրդին հարգանքով վերաբերվելու անհրաժեշտության մասին՝ չնայած Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Մակրոնն ընդգծել է առաջնորդների հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ հորդորելով «ամեն ինչ անել՝ խուսափելու էսկալացիայից և ռազմական գործողությունների ընդլայնումից»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով