Ներքին 4 տարի առաջ - 20:57 07-03-2022

Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը հղի է թուրք-ադրբեջանական սպառնալիքի աճով․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը հղի է թուրք-ադրբեջանական սպառնալիքի աճով։

Բաքվի այսօրվա սադրանքն ակնհայտորեն կապ ունի նաեւ Արեւմուտք-Ռուսաստան խորացող հակամարտության հետ։

Շարունակվող հակամարտությունից թուրք-ադրբեջանական թշնամին հարմար առիթի դեպքում փորձելու է օգտվել։

Հայաստանի շահերից է բխում Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի պահպանումն ու ամրապնդումը։

Մեր փոքր տարածաշրջանում կա երկու հզոր բանակ՝ ռուսական ու թուրքական։

Նրանցից առաջինը մեր դաշնակիցն է, որը պաշտպանում է հայ-թուրքական սահմանն ու Արցախի մնացած մասը,իսկ երկրորդը՝ մեր գլխավոր սպառնալիքը։
Հավաքական Արեւմուտքի հետ սին հույսեր կապողներին հիշեցնեմ,որ նրանց նավերը չեն բարձրանում Հայկական լեռները։

Իսկ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ գոնե այս պահին արեւմտյան նավերը նույնիսկ անզոր են մտնելու ուկրաինական նավահանգիստներ։

Հետեւաբար,Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացման կողմնակիցներն ակամայից կողմ են թուրք-ադրբեջանական ազդեցության մեծացմանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան