Ներքին 4 տարի առաջ - 11:57 07-03-2022

Կայացավ Գեղարքունիքի մարզի պատանիների շախմատի 2022 թվականի մարզային առաջնությունը

Դպրոցականների շրջանում շախմատ մարզաձեւի մասսայական զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարզի մասնակցությունն ապահովելու նպատակով ամեն տարի անցկացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մինչեւ 8, 10, 12, 14 եւ 16 տարեկան պատանիների շախմատի մարզային առաջնություն:
Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, պատանիների շախմատի 2022 թվականի մարզային առաջնությունն անցկացվեց երկու փուլով՝ համայնքային եւ մարզային: Համայնքային փուլի մրցումներն անցկացվեցին 2022 թվականի փետրվարի 22-27-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սեւանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի եւ Վարդենիկի մասնաճյուղերում: Մարզային փուլին մասնակցեցին համայնքային փուլի արդյունքում ձեւավորված թիմերը։ Առաջնությունն անցկացվեց Գավառի Պապին Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցում:

Առաջնությունն անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Այն անհատական էր: Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրված էր 20 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վարկյան հավելումով: Առաջնության մարզային փուլի գլխավոր մրցավարն էր Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը, քարտուղարը` Կարո Սարգսյանը: Մարզային փուլում մինչեւ 8, 14 եւ 16 տարեկանների տարիքային խմբում մրցումներն անցկացվեցին շրջանաձեւ մրցակարգով, իսկ մինչեւ 10 եւ 12 տարեկանների տարիքային խմբում` շվեյցարական մրցակարգով:

Մինչեւ 8 տարեկանների մրցապայքարում 1-ին տեղում էր Սաղաթել Թադեւոսյանը (Վարդենիս), 2-րդ հորիզոնականում էր Բաբկեն Մանուկյանը (Գավառ), իսկ 3-րդ հորիզոնականում` Ռոման Բարսեղյանը (Վարդենիկ): Մինչեւ 10 տարեկանների տարիքային խմբում ուժեղագույնն էր Ալեքս Հարությունյանը (Վարդենիկ), 2-րդն էր Գագիկ Խաչատրյանը (Մարտունի), 3-րդ մրցանակային տեղում էր Արման Ղազարյանը (Վարդենիկ): Մինչեւ 12 տարեկանների խմբում 1-ին տեղը գրավեց Տիգրան Սարիբեկյանը (Մարտունի), 2-րդն էր Արամ Ղազարյանը (Մարտունի), իսկ 3-րդ մրցանակային տեղում էր Նարեկ Բազիկյանը (Գավառ): Մինչեւ 14 տարեկանների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Հակոբ Գուլեյանը (Մարտունի), 2-րդ տեղում էր Հայկ Մուքաելյանը (Վարդենիկ), 3-րդ տեղում էր Հրանտ Մխիթարյանը (Վարդենիս): Մինչեւ 16 տարեկանների տարիքային խմբում առաջին հորիզոնականում էր Կարեն Գասպարյանը (Մարտունի), 2-րդ տեղում էր Տրգրան Գայրանյանը (Գավառ), 3-րդ մրցանակային տեղում էր Լևոն Խաչատրյանը (Վարդենիկ): Մինչեւ 12 տարեկանների խմբում 4-րդ տեղը գրավեց Ատոմ Գրիգորյանը, ով եւս իրավունք նվաճեց՝ մասնակցելու Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի անունից հաղթողներին հանձնվեցին հավաստագրեր եւ մեդալներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»