Արտաքին 4 տարի առաջ - 21:18 06-03-2022

Վրաստանի կառավարությունը խաբել է Ուկրաինայի դեսպանությանը՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների վերաբերյալ


Վրաստանի կառավարությունը Ուկրաինայի դեսպանատանը հավաստիացրել է, որ չի պայմանավորվել Ռուսաստանի հետ՝ երկրին կաթնամթերքի իր արտադրանքի մատակարարման վերաբերյալ։ Հաջորդ օրը Վրաստանի պատասխանատու գերատեսչությունը հայտնել է Ռուսաստանի հետ մատակարարումների վերաբերյալ «հաջող բանակցությունների» մասին։ Այս մասին հայտնում է «Европейская правда» պարբերականը։
Պարբերականը նշում է, որ Ռոսսելխոզնադզորը միակողմանիորեն թույլ է տվել վրացական կաթնամթերքի 15 մատակարարների ապրանքներ մատակարարել Ռուսաստանի Դաշնություն։
Ուկրաինական կողմը դիմել է վրացական կողմին, ինչին ի պատասխանը վերջինս վստահեցրել է, որ այդ տեղեկությունը «ռուսական ֆեյք» է։
Քննարկման արդյունքում Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանատունը պաշտոնապես հայտարարել է, որ Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է այս տեղեկությունը, և Վրաստանի կառավարությունը ոչ միայն չի բանակցել Ռուսաստանի հետ, այլև շահագրգռված չէ մտնել նրա շուկա։
«Վրացական կողմը սեփական շուկայում կաթի և կաթնամթերքի պակաս ունի և չի ծրագրել և չի նախատեսում որևէ բան արտահանել Ռուսաստանի Դաշնություն»,- ասել են ուկրաինացի դիվանագետները։
Միաժամանակ, Վրաստանի Պարենի ազգային գործակալությունը հայտարարել է ռուսական կողմի հետ բանակցություններում հաջողության մասին, որոնք ավելի վաղ հերքել էր Վրաստանի ԱԳՆ-ն։
Գործակալությունը նաև նշել է, որ վրացական անասնաբուծական արտադրանքը ռուսական շուկա ընդունելու մասին որոշումը կայացվել է բանակցությունների հիման վրա, որոնք շարունակվում են 2020 թվականից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»