Արտաքին 4 տարի առաջ - 11:32 06-03-2022

Կիևում մամուլի ասուլիս է կազմակերպվել ռուսաստանցի ռազմագերիների մասնակցությամբ

Ուկրաինայի իշխանությունները Կիևում մամուլի ասուլիս են կազմակերպել ռուսաստանցի ռազմագերիների մասնակցությամբ։ Ռազմագերիներին մի շարքով նստեցրել են նսիտերի դահլիճի սեղանի շուրջ: Նրանք դիմել են Ռուսաստանի բնակչությանը։

«Ռուսաստանցիներ, հնարավոր ամեն ինչ արեք այս պատերազմը դադարեցնելու համար, որը պետք չէ ոչ Ուկրաինային, ոչ Ռուսաստանին։ Միայն Պուտինին է պետք այս պատերազմը»,- ասել է նրանցից մեկը։ «Փորձեք նախագահին հասկացնել, զինվորականներին հեռացրեք տեխնիկայից, որպեսզի նրանք չգան և չռմբակոծեն խաղաղ բնակչությանը։ Եթե դուրս գաք փողոց, նախագահը զորքերը դուրս բերելու որոշում կկայացնի։ Այդ ժամանակ պատերազմ չի լինի»,- հավելել է նա։

Ժնևի կոնվենցիան պատերազմող պետություններին պարտավորեցնում է մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել ռազմագերիների նկատմամբ։ 1949թ․-ին ընդունված կոնվենցիայում հատուկ նշում է, որ գերիները պետք է պաշտպանված լինեն «ամբոխի վիրավորանքներից և հետաքրքրասիրությունից»։ Սովորաբար այս դրույթը մեկնաբանվում է այսպես․ ռազմագերիների որևէ հրապարակային ցուցադրություն անթույլատրելի է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով