Արտաքին 4 տարի առաջ - 10:08 06-03-2022

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ֆրանսիացիներին խորհուրդ է տվել լքել Ռուսաստանը

Ֆրանսիայի ԱԳՆ կոմյունիկեում այս շաբաթ արդեն երկրորդ անգամ Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ է արվել լքել Ռուսաստանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՌԴ-ից կամ դեպի ՌԴ ուղևորությունները խիստ խնդրահարույց են Ռուսաստանի և ԵՄ անդամ երկրների միջև օդային տարածքի փակման պատճառով։ Բացի այդ, մարտի 8-ին, ռուսական քաղաքացիական ավիացիայի առաջարկությամբ, «Աերոֆլոտ»-ը հայտարարեց իր բոլոր միջազգային թռիչքների դադարեցման մասին «...» Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնց ՌԴ-ում մնալը, ինչպես նաև նրանց ընտանիքների մնալն այդ երկրում անհրաժեշտություն չէ, խորհուրդ ենք տալիս անպայման լքել Ռուսաստանը, քանի դեռ հնարավոր է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կոմյունիկեում նաև խորհուրդ է տրվում հրաժարվել ՌԴ հնարավոր ուղևորություններից։ Վերջին անգամ նման հաղորդագրություն հրապարակվել էր մարտի 3-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով