Ներքին 4 տարի առաջ - 22:54 05-03-2022

Երևանում մեքենա է հրդեհվել․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա - Մոլդովական փողոցի խաչմերուկում Ford Transit մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները սեփական ուժերով փորձել են մարել կրակը, սակայն այն շատ արագ տարածվել է ամբողջ մեքենայով մեկ:

Կրակը մարվել է, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեխտաբար, տուժածներ չկան: Նոր-Նորքի ոստիկաններն ու պարեկային ծառայությունը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը