Արտաքին 4 տարի առաջ - 21:02 05-03-2022

Ադրբեջանական ավիաընկերությունները դադարեցնում են թռիչքները դեպի Ռուսաստան

Ավիաընկերությունները մարտի 6-ից դադարեցնում են թռիչքները դեպի Ռուսաստան միջազգային չվերթներից բխող ռիսկերի պատճառով։ Այս մասին հայտնում է երկրի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության (AZAL) մամուլի ծառայությունը տելեգրամյան իր ալիքում։

«Վաղվանից ռուսական ավիաընկերությունների թռիչքներն Ադրբեջան անորոշ ժամանակով կդադարեցվեն միջազգային թռիչքներից բխող ռիսկերի պատճառով։ Իրավիճակը կապված է նաև ավիացիոն ապահովագրության և վերաապահովագրության միջազգային շուկայում կիրառվող պատժամիջոցների պատճառով վերջին փոփոխությունների հետ։ Դրանք անդրադարձել են նաև Ադրբեջանի ազգային ավիափոխադրողի գործունեության վրա»,- պարզաբանել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։

Ընկերությունը բացատրել է, որ միջազգային չվերթների ամբողջական ապահովագրության բացակայությունը «անհիմն ռիսկեր է ստեղծում մեր երկրների քաղաքացիների, ավիաընկերությունների և այլ իրավաբանական անձանց համար»։

«Վերոնշյալի կապակցությամբ «Ադրբեջանական ավիաուղիներ» և Buta Airways ավիաընկերությունները մարտի 6-ից՝ ժամը 08:00-ից, դադարեցնում են բոլոր թռիչքները դեպի Ռուսաստանի Դաշնության քաղաքներ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Չեղարկված թռիչքների ուղևորները կարող են առանց տույժի փոխել մեկնման ամսաթիվը կամ վերադարձնել տոմսի արժեքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան