Արտաքին 4 տարի առաջ - 15:16 05-03-2022

Ֆինլանդիան հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պատրաստակամության մասին

Ֆինլանդիայի և ԱՄՆ նախագահներ Սաուլի Նիինիստեն ու Ջո Բայդենը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում և քննարկել են ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության կարևորությունը։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը։

Սպիտակ տանը հանդիպումից հետո Նիինիստեն լրագրողներին հայտնել է, որ Ֆինլանդիան համապատասխանում է դաշինքին անդամակցելու չափորոշիչներին։

«Իրավիճակը Ֆինլանդիայում փոխվել է, ինչպես և Շվեդիայում: Առաջին անգամ մարդկանց մեծամասնությունը, դատելով հարցումներից, կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Մենք բաց ենք խորհրդարանի հետ այդ հարցի քննարկումների համար»,- հայտնել է Ֆինլանդիայի ղեկավարը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, դաշինքին միանալու վերջնական որոշումն ընդունում է երկրի օրենսդիր մարմինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան