Ներքին 4 տարի առաջ - 20:34 04-03-2022

Ինչու է աննկատ հեռացել պաշտպանության փոխնախարարը

Oragir.news-ի տեղեկություններով՝ Բուլղարիայի ազգային տոնի առիթով կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին պաշոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ, դիվանագետներ եւ տարբեր ոլորտների այլ ներկայացուցիչներ, մի պահ երեւացել է նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս՝ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Տեսնելով մեծաթիվ լրագրողների՝ ՀՀ եւ Բուլղարիայի օրհներգերի հնչելուց անմիջապես հետո փոխնախարարը, սակայն, անգլիական ձեւով հեռացել է:

Բանն այն է, որ Արման Սարգսյանի «աչքը վախեցած» է, քանի որ մի քանի անգամ արժանացել էր Փաշինյանի կշտամբանքին, երբ համարձակվել է առանց համաձայնեցնելու՝ «ինքնագլուխ» մեկնաբանություններ տալ իրեն անակնկալ մոտեցած լրագրողներին՝ ՀՀ զինված ուժերի եւ թշնամու զինվորների տեղաշարժերի վերաբերյալ: Դրանից հետո լրագրողների տեսնելիս Արման Սարգսյանը կա՛մ աննկատ հեռանում է, կա՛մ ասում է, որ ձեռնպահ կմնա որեւէ հարցի պատասխանելուց:

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»