Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:17 04-03-2022

Մենք մեր հարևանների նկատմամբ ոչ մի վատ մտադրություն չունենք. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարևան երկրներին կոչ է արել չսրել և չվատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Երկրի ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է այսօր «Մարշալ Ռոկոսովսկի» նոր լաստանավի դրոշի բարձրացման արարողության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք մեր հարևանների նկատմամբ ոչ մի վատ մտադրություն չունենք։ Եվ ես նրանց ևս խորհուրդ կտայի չսրել իրավիճակը, չսահմանել որևէ սահմանափակում, մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները և կկատարենք նաև հետագայում»,- ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, օտարերկրյա գործընկերների հրաժարումը Ռուսաստանի հետ համատեղ նախագծերից վնաս է հասցնում, սակայն առաջադրված խնդիրները կկատարվեն։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:27 Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ