Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:39 28-10-2026

Հայաստանը շուրջ 6,8 մլն դոլարի ֆինանսավորում է ակնկալում ջրհեղեղից տուժած Լոռու և Տավուշի համայնքների վերականգնման համար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) շրջանակում ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի (FRLD) գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգին։

Հանդիպման առանցքում հիմնադրամին Հայաստանի ներկայացրած առաջին ֆինանսավորման հայտի քննարկումն էր։ Հայտով նախատեսվում է շուրջ 6,8 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն ներգրավել՝ 2024 թվականի ջրհեղեղներից տուժած Լոռու և Տավուշի մարզերի համայնքների վերականգնման համար։

Ծրագիրն ուղղված է տրանսպորտային ենթակառուցվածքների և գետամերձ էկոհամակարգերի վերականգնմանը, խոցելի բնակչության աջակցությանը, ինչպես նաև համայնքների՝ կլիմայական վտանգներին դիմակայելու կարողությունների ամրապնդմանը։ Այս համատեքստում կողմերն անդրադարձել են կլիմայական աղետների հետևանքների հաղթահարման համար միջազգային ֆինանսական աջակցության ներգրավման հնարավորություններին, այդ թվում՝ հիմնադրամի միջոցներին ուղղակի հասանելիության մեխանիզմներին։

Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է բյուջետային գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները՝ ընդգծելով սահմանափակ հանրային միջոցների պայմաններում արդյունավետ որոշումներ կայացնելու կարևորությունը։ Նա նաև բարձր է գնահատել ՀՀ ֆինանսների և շրջակա միջավայրի նախարարությունների համագործակցությունը՝ շրջակա միջավայրի ոլորտում ստանձնած հանձնառությունների իրականացմանն աջակցելու ուղղությամբ։

Իբրահիմա Շեյխ Դիոնգն իր հերթին նշել է, որ հիմնադրամի գործունեության առանցքում երկրների իրական կարիքներն են։

Նա պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ կլիմայական մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու նպատակով։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
17:47 Կապանի օդանավակայանի մոտ վնասված եղեգնակատու են հայտնաբերել և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի