Ներքին 4 տարի առաջ - 15:15 04-03-2022

Մենք դեմ ենք, որ ծառայությունից ազատումը վերաբերի ոչ մարտական իրավիճակներում զոհվածների ընտանիքի անդամներին

Ազգային ժողովը քննարկում է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել պատերազմի ժամանակ, ՀՀ պաշտպանության ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին։

Հայկ Սարգսյանը հիմնավորեց, որ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ծանր հոգեբանական-սոցիալական վիճակում են և չեն ցանկանում, որ կրտսեր որդիները ևս գնան պարտադիր զինծառայության։

«ՊՆ-ն առաջարկել է տարբերակել ծառայության ընթացքում մահացած և հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին՝ օրենքը տարածելով միայն պաշտպանության ընթացքում զոհվածների ընտանիքների անդամների վրա։ Ես համաձայնել եմ, քանի որ հետապնդած նպատակն է մեղմել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների վիշտը և զորակցել բարոյապես»,- ասաց Սարգսյանը։

Հարցի հարակից զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ելույթում շեշտեց․ «Անգամ եթե Հայկ Սարգսյանը կողմ է նման փոփոխությանը, մենք մեր առարկությունն ենք ներկայացնելու, որովհետև սկզբունքն է խախտվում։ Անգամ, եթե թիվը քիչ է, օրենքի տրամաբանությունը վերաբերում է միակ արու զավակ լինելուն։ Փոփոխությունը միտված է ընտանիքների վիշտը մեղմելուն։ Այդ տրամաբանությամբ՝ դեմ ենք լինելու, որ օրենքը վերաբերի ոչ մարտական գործողությունների կամ պաշտպանության ընթացքում զոհվածներին»։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում