Արտաքին 4 տարի առաջ - 23:32 03-03-2022

Բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. կողմերը պայմանավորվել են հումանիտար միջանցքների շուրջ

Բելառուսի «Բելովեժսկայա պուշչա»-ում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Կողմերը պայմանավորվել են հումանիտար միջանցքներ կազմակերպել խաղաղ բնակչությանը տարհանելու և մարտադաշտեր դեղեր հասցնելու համար։

Բանակցություններին հաջորդած համատեղ կոմյունիկեում նշվում է ժամանակավոր հրադադարի հնարավորության մասին այն ժամանակահատվածում, երբ տարհանումը տեղի կունենա այն վայրերում, որտեղ մարտերն ընթանում են։

«Այդ նպատակով շատ մոտ ապագայում կկազմակերպվեն կապի և փոխգործակցության հատուկ ուղիներ, և կձևավորվեն համապատասխան լոգիստիկ ընթացակարգեր»,- ասվում է փաստաթղթում։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը լրագրողներին ասել է, որ ուկրաինական կողմը չի ստացել այն արդյունքները, ինչն ակնկալում էր, թեև մասնակիցները «բավական մանրամասն քննարկել են հումանիտար ասպեկտը»։

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները «զգալի առաջընթաց» է անվանել։

Առաջիկա օրերին սպասվում է բանակցությունների երրորդ փուլը, ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»