Արտաքին 4 տարի առաջ - 21:48 03-03-2022

Վրաստանում պատժամիջոցների ենթարկված ՎՏԲ-ն իրավաբանական անձանց պորտֆել է փոխանցել «Либерти банк»-ին

Պատժամիջոցների ենթարկված ռուսական ՎՏԲ բանկի վրացական մասնաճյուղն իրավաբանական անձանց ծառայությունների պորտֆելը փոխանցել է «Либерти банк»-ին։ Այս մասին ասված է Վրաստանի Ազգային բանկի հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր՝ մարտի 3-ին։

Համաձայնագիրը նախատեսում է փոքր և միջին բիզնեսի ավանդների ու վարկերի փոխանցում «Либерти банк»-ին ։ Հաճախորդների բազայի փոխանցման աշխատանքներն արդեն սկսվել են։ Բանկերը փոփոխությունների մասին մանրամասն տեղեկություն կտրամադրեն հաճախորդներին անհատապես։

Ըստ «Նովոստի-Գրուզիա» գործակալության տվյալների՝ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված ֆինանսական պատժամիջոցների պատճառով փետրվարի 27-ին Ազգային բանկը ՎՏԲ բանկի վրացական մասնաճյուղին զրկել է ֆիզիկական անձանց, վարկառուներին և ավանդատուներին սպասարկելու իրավունքից։ Մանրածախ վարկերի և ավանդների պորտֆելները փոխանցվել են «Базисбанк»-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան