Արտաքին 4 տարի առաջ - 15:42 03-03-2022

ԵԱՀԿ առաքելության անդամը զոհվել է Խարկովում հրետակոծության հետևանքով

Ուկրաինայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդական առաքելության անդամ Մարինա Ֆենինան զոհվել է մարտի 1-ին՝ ռուսական զորքերի կողմից Խարկովի հրետակոծության ժամանակ։ Նա մահաբեր վիրավորում է ստացել «իր ընտանիքի համար սննդամթերքի գնումների գնալիս քաղաքում, որը դարձել է մարտական գործողությունների գոտի», այսօր՝ մարտի 2-ին հաղորդել է կազմակերպությունը իր կայքում:

Ինչպես նշում է ԵԱՀԿ-ն, Խարկովում, ինչպես նաև ուկրաինական այլ քաղաքներում, հրթիռային և հրետանային հարձակումների հետևանքով ավերվել են կենտրոնում գտնվող բազմաթիվ բնակելի շենքեր։ Դա հանգեցրել է անմեղ խաղաղ բնակիչների մահվան, հայտարարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը և կազմակերպության ներկայիս նախագահ՝ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն։ Նրանք դատապարտել են ուկրաինական քաղաքների հրետակոծությունները և կոչ են արել անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում