Արտաքին 4 տարի առաջ - 23:17 02-03-2022

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վերաբերյալ բանաձև է ընդունել. ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան արտահերթ նստաշրջանի շրջանակում մարտի 2-ին ընդունել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը դատապարտող բանաձև։ Փաստաթղթին կողմ է քվեարկել ավելի քան 140 երկրի ներկայացուցիչ։

Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի հեռարձակմանը։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դատապարտող բանաձևին կողմ է քվեարկել 141 երկրի ներկայացուցիչ, ձեռնպահ՝ 35-ը, դեմ՝ 4-ը. Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Ռուսաստանի Դաշնությունը չեն աջակցել փաստաթղթին։

Ձեռնպահ քվեարկողների թվում են Հայաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Պակիստանը, Իրանը, Իրաքը, Կուբան, Ղրղզստանը, Վիետնամը, Հարավային Աֆրիկան, Նիկարագուան և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:

Բանաձևը դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ու Մոսկվայի որոշումը՝ բարձրացնելու զսպման ուժերի պատրաստվածությունը։ Փաստաթուղթը պարունակում է նաև Ռուսաստանի Դաշնության կողմից ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման պահանջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով