Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:47 02-03-2022

Մասիսում գողության դեպք է բացահայտվել

Փետրվարի 22-ի առավոտյան ոստիկանության Մասիսի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակիցը հայտնել է, որ գիշերը մտել են ընկերության տարածք, բաց պատուհանով անցել արտադրամաս, որտեղից էլ ապամոնտաժել ու գողացել են զոդման սարքերի մալուխներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Գողության պահը ֆիքսել էր տեսահսկող սարքը, ինչը կարող էր նպաստել արագ բացահայտմանը: Տեսագրությունն ուսումնասիրվել է: Պարզվել է միայն, որ դեպքը կատարվել է գիշերվա ժամը երեքին, և արտադրամաս մտել են երկու մարդ:

Մասիսի քրեական հետախույզներն անցել են օպերատիվ միջոցառումների իրականացմանը: Հանցագործությունն արագ բացահայտվել է:

Ստացվել է տեղեկություն, որ տեսագրությունում երևացող երկուսից բացի, հանցագործությանը մասնակցել են ևս երկու տղամարդ: Նույն օրը, մինչև երեկոյան ժամը 7-ը, հայտնաբերվել ու ոստիկանության Մասիսի բաժին բերման են ենթարկվել Հայանիստ գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ և Մասիս քաղաքի 44- ամյա մի բնակիչ: Եվս մեկ 30-ամյա հայանիստցի հրավիրվել է բաժին:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեքն էլ խոստովանել են: Նաև հայտնել են, որ գողոնը վերամշակել ու հանձնել են գունավոր մետաղների ընդունման կետ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության չորրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը