Ներքին 1 տարի առաջ - 19:52 24-01-2025

Պետական ունեցվածքի գողության դեպք է բացահայտվել


Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում հունվարի 23-ին տեղեկություններ են ստացվել, որ Ալաշկերտ գյուղի 38-ամյա բնակիչը Տալվորիկ գյուղից գողացել է մանրաթելային կառուցվածքով հրակայուն խողովակներ, ինչպես նաև տարբեր անձանցից ձեռք է բերել շինարարական այլ ապրանքներ, որոնք վաճառում է Ալաշկերտ գյուղի իր տան հարակից հողամասից և Արմավիր-Ալաշկերտ ճանապարհահատվածից։ Ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Նրանք 38-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերել են ցինկե և երկաթե 1094 խողովակ, 12 կապոց մետաղական ճոպան, 2 կապոց հրակայուն թիթեղ, երկաթյա կշեռք, իսկ Արմավիր-Ալաշկերտ հատվածից՝ տարբեր տրամաչափի ցինկե և երկաթե 380 խողովակ, մանրաթելային կառուցվածքով տարբեր տրամաչափի 315 խողովակ և տարբեր երկարության ռելսեր:

Պարզվել է, որ ալաշկերտցի տղամարդը խողովակների մի մասը գողացել է Տալվորիկի համայնքային հողատարածքներից, իսկ մի մասը ձեռք է բերել տարբեր անձանցից և, չունենալով համապատասխան փաստաթղթեր, զբաղվում է այդ ապրանքների վաճառքով:

Բացատրական աշխատանքի արդյունքում 38-ամյա տղամարդը ներկայացրել է 430 տուփ առանց համապատասխան դրոշմավորման և առանց մակնշման ծխախոտ, որոնք նա վաճառելու նպատակով պահել է իր տանը: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում