Արտաքին 4 տարի առաջ - 13:59 02-03-2022

ԵՄ-ն համաձայնեցրել է SWIFT-ից յոթ բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի և Պրոմսվյազբանկի անջատումը

ԵՄ դեսպանները համաձայնեցրել են SWIFT համակարգից ՎՏԲ, «Ռոսիա», «Օտկրիտիե», ինչպես նաև Նովիկոմբանկ, Պրոմսվյազբանկ, Սովկոմբանկ և ՎԵԲ.ՌԴ բանկերի անջատումը։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաներին։

Գործակալության զրուցակիցների խոսքով, ցուցակում ներառված են մի շարք բանկեր, որոնց նկատմամբ արդեն իսկ պատժամիջոցներ են մտցվել միության կողմից։ Միաժամանակ ընդգծվում է, որ Սբերբանկն ու Գազպրոմբանկը ցուցակում ներառված չեն։ Նրանց խոսքով, որոշ երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը, պնդել են, որ ցանկում ավելի շատ ռուսաստանյան ֆինանսական հաստատություններ ընդգրկվեն։ Հստակեցվում է, որ ցուցակը կարող է ճշգրտումների ենթարկվել։

Ըստ Bloomberg-ի, Սբերբանկի և Գազպրոմբանկի ցուցակում չհայտնվելը նշանակում է, որ ԵՄ-ում խիստ անհանգիստ են, որ ՌԴ-ի ֆինանսական մեկուսացումը խիստ բացասական ազդեցություն կունենա եվրոպական և համաշխարհային տնտեսության վրա: Ինչպես նշում է գործակալությունը, Միությունը մտավախություն ունի, որ Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի, այդ թվում՝ կրճատելով գազի մատակարարումները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»