Արտաքին 4 տարի առաջ - 20:45 01-03-2022

Խերսոնը գնդակոծվում է, այրվում են բնակելի շենքեր. քաղաքապետ

Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևը Facebook-ում հայտնել է, որ քաղաքը գնդակոծվում է, այրվում են բնակելի շենքեր և այլ օբյեկտներ։

Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում շատ դժվար է համակարգել քաղաքային ծառայությունների աշխատանքը. «Ես և դուք զինվորներ չենք, մենք խաղաղ բնակիչներ ենք: Ես իմ աշխատավայրում եմ, և իմ խնդիրն է հանգցնել կրակը, պահպանել Ուկրաինայի դրոշը քաղաքի վրա, փրկել ձեր կյանքը և հնարավորինս արագ վերացնել քաղաքի գնդակոծության հետևանքները:

Նա քաղաքացիներին հորդորել է դուրս չգալ փողոցներ՝ այդպիսով խնայելով իրենց կյանքը և օգնելով իրեն. «Քաղաքը պետք է ապրի՝ անկախ ամեն ինչից»։

Քաղաքի ղեկավարը վստահեցրել է, որ կպահի Խերսոնն ու նրա կենսագործունեությունն այնքան, «որքան կարող է». «Եթե ՌԴ զինվորները և ղեկավարությունը լսում են ինձ, խնդրում եմ՝ հեռացեք մեր քաղաքից, դադարեցրեք գնդակոծել խաղաղ բնակչությանը: Խերսոնը եղել է և կմնա ուկրաինական քաղաք»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում