Արտաքին 4 տարի առաջ - 19:59 01-03-2022

Լավրովի ելույթից առաջ տասնյակ դիվանագետներ լքել են ՄԱԿ-ի խորհրդի դահլիճը


Ժնևում տասնյակ դիվանագետներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթից առաջ լքել են ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի դահլիճը՝ ի նշան Ուկրաինայում ռուսական պատերազմի դեմ բողոքի։ Այդ մասին հայտնում է Spiegel-ը։
Նշվում է, որ սա նախապես համակարգված ակցիա է եղել, որին մասնակցել են նաև Գերմանիայի դեսպան Կատարինա Ստաշը և տասնյակ այլ պատվիրակություններ։
Լավրովը տեսահղումով ընթերցել է հայտարարությունը, որում Ուկրաինայի վրա հարձակումը հիմնավորվում է ուկրաինական կողմից մարդու իրավունքների խախտումով։
Նրա խոսքով՝ արևմտյան երկրները «տարված» են պատժամիջոցներով։ Նա սահմանափակումներն անօրինական է անվանել ու հայտարարել, որ դրանք ուղղված են հասարակ մարդկանց դեմ։
«Միջոցառումն ակնհայտորեն կորցրել է ինքն իր հանդեպ վերահսկողությունը, քանի որ ցանկանում է իր զայրույթը Ռուսաստանի վրա թափել»,- ասել է Լավրովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան