Արտաքին 4 տարի առաջ - 15:37 01-03-2022

Ուկրաինայում ուժայինները սպանել են իսրայելցու՝ նրան շփոթելով չեչենի հետ. The Times of Israel

Իսրայելի քաղաքացի 34-ամյա Ռոման Բրոդսկին սպանվել է ուկրաինացի զինվորականների կողմից Ուկրաինայի մայրաքաղաքը լքելու փորձի ժամանակ, հաղորդում է The Times of Israel թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել Կիևից դուրս գալու անցակետերից մեկում։ Բրոդսկուն, որն իր ընտանիքի հետ մշտապես բնակվում էր Կիևում, սպանել են փաստաթղթերի ստուգումից հետո։ Տղամարդուն, նրա ծանոթների խոսքով, շփոթել են բնիկ չեչենի հետ։

«Մենք մեկնեցինք վեց մեքենայով։ Յուրաքանչյուր քաղաքի սահմանին կա մի անցակետ, մի քանիսն անցանք, և ամեն ինչ նորմալ էր։ Հերթական անցակետում մենք, ինչպես միշտ, ասացինք, որ Իսրայելից ենք, ուզում ենք հեռանալ Ուկրաինայից։ Ես անցա, իմ հետևից՝ ևս երկու մեքենա, իսկ Ռոմանի մեքենայի վրա նրանք կրակ բացեցին՝ նրան շփոթելով չեչենի հետ։ Այնուհետև սկսեցին կրակել մեր ուղղությամբ և նույնիսկ հետապնդեցին։ Մենք հրաշքով փրկվեցինք»,- պատմել է մահացածի ընկերներից մեկը։

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի