Ներքին 4 տարի առաջ - 13:58 01-03-2022

ՄՊՀ նախագահն անդրադարձել է ձվի շուկայում տիրող իրավիճակին

Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ ձվի շուկայում որևէ թռչնաֆաբրիկա դեմպինգային քաղաքականություն չի վարում: Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանի հարցին:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով հավկիթի շուկայում տիրող իրավիճակին, ասաց, որ ինքը ահազանգեր է ստացել: ««Շիրակ» թռչնաֆաբրիկան, իհարկե արտաքուստ շատ լավ բան է արել, իջեցրել է ձվի գինը, և հավկիթը վաճառվում է 30-35 դրամով, սակայն դրա արդյունքում տուժում են ավելի փոքր ընկերությունները: Ինձ քիչ առաջ տեղեկացրեցին, որ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր գեղի համայնքում այսօր բաժանելու է իր 8 հազար հավերն ու փակվելու է. 88 աշխատող մնում է անգործ: Արդյոք սա ազատ, արդար ու թափանցիկ մրցակցության դրսևորո՞ւմ է, երբ որ ավելի խոշոր ընկերությունը դեմպինգ է անում, և փոքր ընկերությունները դրանից խեղճանում են»,-ասաց պատգամավորը:

Թովմասյանը հավելեց՝ «Աշտարակ» ընկերությունը դիմել է ՄՊՀ-ին այդ հարցով, որ հանձնաժողովը վերաբերմունք արտահայտի, բայց հանձնաժողովը շարունակ ուսումնասիրում է: «Ու մինչև դուք ուսումնասիրում եք խնդիրը, այդ ընթացքում ընկերություն է փակվում»,-նշեց պատգամավորը:

Գեղամ Գևորգյանն էլ ասաց, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան նույնիսկ մոտ էլ չէ 10 տոկոսի շեմին: «Եվ ինքը չի կարող դեմպինգ իրականացնել: Նաև ասել ենք, թե ինչու է ձվի շուկայում այդպես: Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են: Ընդամենը շղթա է գործում. մի սուպերմարկետում գինն իջնում է, առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս մասնաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտը դեմպինգ իրականացնել»,-ասաց Գևորգյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան