Արտաքին 4 տարի առաջ - 14:42 01-03-2022

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպումը մի ամբողջ թրիլլեր է. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների մասին, որոնք տեղի են ունեցել փետրվարի 28-ին Բելառուսի տարածքում, փոխանցում է «ԲելՏա»-ն։ Նրա խոսքով՝ հանդիպման արդյունքները «զգուշավոր լավատեսություն» են ներշնչում։

«Եթե ասենք, թե ինչպես ենք մենք կազմակերպել այս բանակցությունները, դա մի ամբողջ թրիլլեր է <…> Բանակցողները պարզապես հրաշալի էին, պարզապես գեղեցիկ: Նրանք արել են ավելին, քան հնարավոր էր: Նրանք 5 ժամում փայլուն կատարեցին իրենց գործը առաջին փուլում»,- հավելել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի կարծիքով, կայացած հանդիպման դրական արդյունքն այն է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։ Ինչպես ընդգծել է Լուկաշենկոն, բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա բելառուսա-լեհական սահմանի մոտ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»