Ներքին 4 տարի առաջ - 19:41 28-02-2022

Տղային էնտեղից հաշմադամ եմ հանում, անգամ գդալը չի կարողանում բռնել․ բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

«Մեր ընտանիքին սպանում են, փրկեq»,- այսպիսի մակագրությամբ պաստառով մի ընտանիք այսօր՝ առավոտյան, Հանրապետության հրապարկում, բողոքի ակցիա էր իրականացնում։ Քաղաքացիները պահանջում էին ուշադրություն դարձնել իրենց որդուն, որը, իրենց խոսքով, անվասայլակին է հայտնվել բժիշկների մեղքով։ Տղայի մայրը պնդում է, որ բազմիցս դիմել է տարբեր պաշտոնատար անձանց, սակայն ապարդյուն և այսօր դուրս է եկել փողոց արդարություն հաստատելու՝ պահանջելով հանդիպել Նիկոլ Փաշինյանի օգնականին։

«Իմ տղան ֆիզիկապես առողջ էր, քաղաքի կեսը ճանաչում էր նրան. մարդկանց էր օգնում, դրա դիմաց նաև վճարում էին նրան, ինչ որ տեղ նաև «ստայանչիկություն» էր անում։ Բայց թեթև աստիճանի սակավամիտ էր, նրան տանում են Նուբարաշենի նյարդահոգեբանական բաժանմունք և ընդամենը թեթև աստիճանի սակավամիտ տղայիս, ով ֆիզիկապես լիովին առողջ էր, էնտեղից դուրս եմ բերում հաշմանդամ, անգամ գդալը ինքնուրույն չի կարողանում վերցնել »։ Ծնողները պնդում են, որ անօրինական կերպով իրենց որդուն թմրանյութ են ներարկել կամ ողնաշարից հյութ քաշել։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան