Արտաքին 4 տարի առաջ - 19:08 28-02-2022

Ռուսաստանն Ուկրաինայում ադրբեջանական կործանիչներ է ոչնչացրել

Ռուսական զինուժը ոչնչացրել է Ուկրաինայում վերանորոգվող ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական 3 ինքնաթիռ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին գրում է թուրքական «Yeniakit» թերթի կայքը՝ հղում անելով ռուսական մամուլին:

Նշվում է, որ ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռները գտնվել են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական ընկերությանը՝ «Ուկրոբորոնպրոմ»-ին պատկանող Լվովի ինքնաթիռների վերանորոգման գործարանում, որը Ուկրաինայի այլ ռազմական օբյեկտների հետ միասին թիրախավորվել էր ռուսական օդատիեզերական ուժերի կողմից:

Նշվում է, որ «Ուկրոբորոնպրոմ»-ի նախորդ ամիս տեղի ունեցած հավաքի առիթով հրապարակված լուսանկարներում երևում է Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող առնվազն 3 նման ինքնաթիռ: Նշվում է, որ դրանք օգտագործման համար ոչ պիտանի են դարձել ռուսական ուժերի կողմից Լվովի գործարանին հասցված հրթիռային հարվածների արդյունքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի