Ներքին 4 տարի առաջ - 15:31 28-02-2022

Սփյուռքի գերագույն հանձնակատար Սինանյանը գալիս է Ֆրանսիա՝ հայ համայնքը տկարացնելու համար. Մուրադ Փափազյան

Մենք պետք է բարձրացնենք արտաքին հարաբերությունների մակարդակը, որովհետեւ հնարավորություններ կան, որ Հայաստանի շուրջը նոր հետաքրքրություններ ստեղծվեն, ավելի լուրջ համագործակցություն լինի այլ երկրների հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

«Սփյուռքը ներկա է 30 երկրում, այդ երկրներում մենք աշխատում ենք։ Մենք ունենք այդ ուժը Սփյուռքում, որն ընդհանրապես Հայաստանը չի օգտագործել ու չի օգտագործում այսօր: Հայաստան, Արցախ, Սփյուռքը, այս երեքը միասին պետք է կազմեն հայկական աշխարհը, որպեսզի ուժ տանք նաեւ հայրենիքին: ՀՀ իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ»,- ասաց նա:

Հարցին՝ այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերություններում անջրպետ է նկատվում, ինչպե՞ս պետք է լուծել, Մուրադ Փափազյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ։

«Միայն Գերագույն հանձնակատարով չի կարելի լուծել այդ խնդիրը, մանավանդ երբ Գերագույն հանձնակատարը գալիս է Ֆրանսիա հայ համայնքը տկարացնելու համար, և ավերելու այն աշխատանքները, որոնք տանում ենք մենք»,- նշեց նա։

Մուրադ Փափազյանի խոսքով, Ֆրանսիան այն համայնք է, որ լուրջ հաջողություններ է արձանագրել Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի Հանրապետության, Հայաստանի զորակցության ուղղությամբ. «Ֆրանսիան այն երկիրն է, ուր Թուրքիային և Ադրբեջանին չի հաջողվում հասնել մեր մակարդակին։ Ինչու է Գերագույն հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանը գալիս Ֆրանսիա, փորձում ուժ տալ ուրիշ կազմակերպության, փորձում տկարացնել ավանդական կազմակերպություններին, որոնք դաշտում հաջողություններ են արձանագրել։ Ինչո՞ւ, եթե ոչ տկարացնելու համար․ Ինչո՞ւ է ուզում տկարացնել համայնքը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի