Արտաքին 4 տարի առաջ - 23:12 27-02-2022

Թուրքիան ռուսական ռազմանավերի համար կփակի Սև ծովի նեղուցները

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնապես հաղորդել է ուկրաինական պատերազմի պատճառով ռուսական ռազմանավերի անցումը Սև ծով սահմանափակելու մասին, գրում է Hurriyet Daily News-ը։

Չավուշօղլուն ասել է, որ քանի որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունը վերածվել է պատերազմի, Թուրքիան Բոսֆորի և Դարդանելի նեղուցների առնչությամբ կգործի Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն։

«Այս պայմաններում մենք կկիրառենք Մոնտրյոյի կոնվենցիան, 19-րդ հոդվածը բավականին հստակ է: Սկզբում դա ռուսական գրոհ էր, և մենք դա գնահատել ենք պրոֆեսիոնալների, զինվորների, իրավաբանների հետ, հիմա այն վերածվել է պատերազմի, սա ռազմական գործողություն չէ, սա պաշտոնապես ռազմական դրություն է»,- ասել է նա։

19-րդ հոդվածի համաձայն, պատերազմող պետությունների ռազմանավերն իրավունք չունեն անցնել նեղուցներով։ Չնայած անցման արգելքին, պատերազմող պետությունների, ինչպես առափնյա, այնպես էլ ոչ առափնյա, իրենց բազաներից անջատված ռազմանավերը կարող են վերադառնալ այդ բազաներ։

Թուրքիայի այս որոշումն ավելի շուտ խորհրդանշական ազդեցություն ունի, քանի որ զգալի թվով ռուսական նավեր արդեն Սև ծովում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»