Արտաքին 4 տարի առաջ - 23:02 27-02-2022

Բելառուսից «Իսկանդեր» հրթիռներ են արձակվել Ուկրաինայի ուղղությամբ

Բելառուսի տարածքից Ուկրաինայի ուղղությամբ «Իսկանդեր» հրթիռներ են արձակվել։ Այս մասին Telegram-ում հաղորդել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

«Իսկանդերների արձակում Ուկրաինայի ուղղությամբ Մոզիրի շրջանից: Արձակումը ժամը 17:00-ի սահմաններում»,- գրել է Գերաշչենկոն Telegram-ում:

Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է արձակված հրթիռը: Գերաշչենկոյի խոսքով, նկարահանումն արվել է Բելառուսին սահմանակից Ռովենի շրջանում։

Կես ժամ անց Գերաշչենկոն հավելել է, որ արձակված հրթիռները պայթել են Ժիտոմիրի օդանավակայանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան